055 26-60-68

Մեր մասին - QuestRoom Yerevan, Escape room, Квест Комната в Ереване

Հայաստանում արդեն գործում է ինտելեկտուալ, անսպասելի ավարտով, ադրենալինով լի խաղը, որը հասցրել է դառնալ ամենահետաքրքիրը համաշխարհային ինտելեկտուալ խաղերի ոլորտում։ 

Իսկ դուք հասցրել ե՞ք մասնակցել համաշխարհային ինտելեկտուալ խաղերի շուկան նվաճած խաղին, որը իր ադրենալինով և հետաքրքրությամբ բացառիկ է։

Այն սկսում է իր հաղթարշավը նաև Հայաստանում։


Հաճախ տրվող հարցեր

Ի՞նչ է քվեստ սենյակը

Քվեստը կարծես escape room ժանրի համակարգչային խաղ լինի, պարզապես ամեն ինչ իրական է: Դուք փակված եք սենյակում, որը լի է հանելուկներով: Ձեր խնդիրն է դուրս գալ սենյակից, իսկ դա այդքան էլ հեշտ չէ :


Ի՞նչ պետք է անել քվեստ սենյակում

Դուք պետք է հասկանաք և լուծեք գլուխկոտրուկները: Հարկավոր է ճիշտ օգտագործել հուշումները, բացել կողպեքները և վերջապես գտնել ելքը որքան հնարավոր է արագ: Այստեղ անհրաժեշտ չեն հատուկ գիտելիքներ, ձեզ մնում է միայն ուշադիր լինել մանրունքներին: Այստեղ ամեն ինչ և նման է, և տարբերվում է իրականությունից: Պայմանը ընդհամենը մեկն է ՝ մտածել:

Քանի՞ հոգով կարելի է խաղալ

Քվեստը կարելի է խաղալ 2-4 հոգով, բայց եթե առաջին անգամ եք խաղում նմանատիպ խաղ, ապա խորհուրդ է տրվում գալ 4 հոգով:


Մենք միշտ պատրաստ ենք շփվել ձեր հետ: Եթե ունեք որևէ մաղթանք, առաջարկ, հարց և այլն, գրեք կամ զանգեք մեզ և մենք ուրախությամբ կպատասխանենք դրանց:

Մեր Էլեկտրոնային փոստը: info@questroom.am

Մեր հեռախոսահամարները: 055266068, 055222779